211652_close_icon
views-count1944 դիտում article-date 11:15 18-02-2014

Թուրքերի 8 %-ի մոտ առկա է մոնղոլական գեն

[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1264]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Օքսֆորդի ու Լոնդոնի համալսարանի մասնագետները ուսումնասիրել են 95 տարբեր ժողովուրդների գենետիկ կառուցվածքը: Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դարերի ընթացքում ժողովրդի գենոֆոնդի վրա անջնջելի հետքեր են թողել այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են գաղթերի, առևտրի ու պատերազմների ճանապարհները: Նշվում է, որ որոշ ժողովուրդների գենետիկ կառուցվածքի վրա այսօր էլ հանդիպում է մոնղոլական գենի հետքերը, ինչը բացատրվում է, 13-րդ դարում Մոնղոլական կայսրության սահմանների մինչև Եվրոպա ընդարձակվելով: Մոնղոլական գենը առկա է ույգուրների 50%-ի ուզբեկների 39% և թուրքերի 8%-ի մոտ:

Նմանատիպ նյութեր