1628 դիտում
11:37 18-02-2014
Ծաղկաձորում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը»
2014 թվականի փետրվարի 21-23-ը Ծաղկաձորում՝ Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը, տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով:
Գիտաժողովը կազմակերպել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի գրողների միության և ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համատեղ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում: Գիտաժողովը ընդգրկում է արվեստի տարբեր ճյուղեր՝ մասնավորապես գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, կերպարվեստ, ճարտարապետություն:
Գիտաժողովին մասնակցում են երիտասարդ և ավագ սերնդի գրականագետներ, կինոգետներ, արվեստաբաններ, երաժշտագետներ: Ներկա են լինելու նաև գիտնականներ Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Արցախից (8 մասնակից): Ընդգրկված են 50 զեկուցում և դասախոսություն՝ նվիրված արվեստի տարբեր ոլորտներին՝ գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, կերպարվեստ, ճարտարապետություն: Լինելու են նաև երաժշտության լսումներ, պոեզիայի ընթերցումներ և կինոդիտում:
Գիտաժողովի պաշտոնական բացումը փետրվարի 21-ին՝ ժամը 12:00:
Նշենք, որ սա երկրորդ գիտաժողովն է, որ կազմակերպում են «Մշակութային հասարակություն» կազմակերպությունը և Գրողների միությունը ԵԳԱԾ շրջանակներում: Նախորդը տեղի է ունեցել 2012 թ. փետրվարին՝ «Գրականագիտության մեթոդաբանության խնդիրները»: Պոստմոդեռնիզմ: Քսան տարի անց» խորագրով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 094497601:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
838 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
946 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին