6797 դիտում
12:05 18-02-2014
Ալավերդի քաղաքում Opel-ը բախվել է Mercedes-ին. կան վիրավորներ
Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչներ, 56-ամյա Վաչագան Ջուլհակյանի վարած Opel Astra մակնիշի 33 VՍ 314 համարանիշի և 50-ամյա Հայկ Մինասյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍD 638 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վ. Ջուլհակյանը, նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի բնակիչ, 55-ամյա Գագիկ Շավինյանը և Mercedes-ի ուղևոր՝ Սանահին-Սարահարթի բնակիչ, 18-ամյա Գառնիկ Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Թումանյանի բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Սամվել Նորեկյանի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+