64263 դիտում
10:49 07-04-2020
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Honda-ն, Opel-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ բախվել է կայանված Mercedes-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 21։00-ի սահմաններում Նորաշեն գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արսեն Մ-ի վարած Honda Elison մակնիշի 35 QG 174 համարանիշի, Վերին Արտաշատ գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Գագիկ Ա-ի վարած Opel մակնիշի 35 PD 609 համարանիշի և 39-ամյա Արամ Կ-ի վարած Mercedes մակնիշի 34 DN 679 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է ճանապարհին կայանված Նորաշեն գյուղի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Ի-ի վարած Mercedes մակնիշի 35 XN 300 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Արամ Կ-ն և նրա ուղևոր՝ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 25-ամյա Լ. Փ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Սոս Քոչարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+