211652_close_icon
views-count1290 դիտում article-date 12:27 18-02-2014

Վիեննայում մեկնարկում է Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը

Վիեննայում այսօր մեկնարկում է իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ միջազգային «վեցյակի» մասնակցությամբ քաղտնօրենների մակարդակով հանդիպումը: Այս ձևաչափի հանդիպումն առաջինն է 2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցյակի» միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո: Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով նաև գլխավորում է իրանական պատվիրակությունը «վեցյակի» հետ հանդիպումներում, հայտարարեց, որ Իրանը չի հրաժարվի իր պարտավորություններից, սակայն չի հրաժարվի նաև իր միջուկային իրավունքներից:

Նմանատիպ նյութեր