1280 դիտում
15:58 14-05-2014
Վիեննայում մեկնարկել է Իրանի և «վեցյակի» միջև միջուկային հարցով բանակցությունների 4-րդ փուլը
Իրանը և «վեցյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Չինաստան) պատրաստվում են Վիեննայում իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ վերջնական՝ համապարփակ համաձայնագիր մշակել: Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին «վեցյակը» և Իրանը Ժնևում պայմանավորվածություն ձեռք բերեցին իրանական միջուկային ծրագրի ժամանակավոր սահմանափակման շուրջ, որի դիմաց Իրանի դեմ կիրառվող որոշ պատժամիջոցներ մեղմվեցին: Պայմանավորվածության համաձայն՝ մինչև այս տարվա հուլիսի 20-ը պետք է համապարփակ համաձայնագիր մշակվի, որը կերաշխավորի իրանական միջուկային ծրագրում ռազմական տարրերի բացակայությունը:
«Այժմ մենք բանակցությունների նոր փուլ ենք մտնում, որոնց ընթացքում կփորձենք վերջնական տեսքի բերել համաձայնագիրը»,-ասել է Մաննը շուրջ 1 ժամ տևած 1-ին լիագումար նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մաննի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե որ ձևաչափով բանակցությունները կվերսկսվեն, երբ ավարտվեն պատվիրակությունների խորհրդակցությունները: Պաշտոնական բանակցությունները կշարունակվեն միչև ուրբաթ՝ մայիսի 16-ը:
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանը միտված է մինչև հուլիսի 20-ը համապարփակ համաձայնագիրը կնքելուն: Նրա խոսքով՝ բացի բանակցությունների 4-րդ փուլից, հունիսին և հուլիսին կանցկացվեն ևս 2 հավելյալ հանդիպումներ, իսկ անհրաժեշտության դեպքում բանակցությունները կշարունակվեն ևս 20 օր:
Նմանատիպ նյութեր
1880 դիտում
12:34 08-04-2014
Վիեննայում մեկնարկել է Իրանի և «վեցյակի» միջև միջուկային բանակցությունների 3-րդ փուլը
1287 դիտում
12:27 18-02-2014
Վիեննայում մեկնարկում է Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը
1527 դիտում
14:43 19-06-2014
Վիեննայում մեկնարկեց Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը
Այս բաժնից
1144 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1111 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1135 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան