211652_close_icon
views-count1883 դիտում article-date 12:34 08-04-2014

Վիեննայում մեկնարկել է Իրանի և «վեցյակի» միջև միջուկային բանակցությունների 3-րդ փուլը

Ավստրիայի մայրաքաղաքում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում սկսվել են Իրանի և միջազգային միջնորդների մասնակցությամբ «վեցյակի» միջև հերթական բանակցությունները, որոնց ժամանակ կողմերը պետք է ձգտեն մշակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության վերջնական տարբերակը: Բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեկ Ռյաբկովը իրատեսական է համարել մինչև ընթացիկ տարվա հուլիսի 20-ը վերջնական համաձայնության հասնելու տարբերակի մշակումը: Ինչպես միշտ, բանակցություններն ընթանալու են Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի համակարգմամբ: Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Ուենդի Շերմանը:

Նմանատիպ նյութեր