211652_close_icon
views-count2138 դիտում article-date 13:42 18-02-2014

Բաքուն հայտնվել է սողանքային լուրջ վտանգի առաջ

Ադրբեջանի տարածքում եղանակային անոմալիայի հետևանքով Բաքվում ակտիվացել են սողանքային գոտիները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը: Փորձագետ Սադիղ Ամիրասլանովի խոսքով՝ ամենամեծ սողանքային գոտին ներկա պահին Բաքվի Զիհայի շրջանում է: Միայն 1 օրվա ընթացքում զգալիորեն լայնացել են այդ շրջանի բնակելի տների մոտ առաջացած սողանքները: Փորձագետը զգուշացրել է, որ սողանքները շարունակվելու են ընդլայնվել:

Նմանատիպ նյութեր