211652_close_icon
views-count1927 դիտում article-date 17:21 18-02-2014

Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն և թուրքերեն երգերը ներառող ալբոմ. տեսանյութ

Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=459]Ermenihaber.am[/url] կայքը: Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից: Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ ալբոմի պատրաստման պատմությունը սկիզբ է առել դեռ 4 տարի առաջ, երբ Արի Հեգելն ու Բուրջու Յըլդըզն իմացել են Կոմիտասի քրդերեն և թուրքերեն ստեղծագործությունների մասին: Նրանք ծանոթացել են Կոմիտասի՝ թուրքերեն ու քրդերեն ստեղծագործություններին, և բավական բծախնդիր ընտրության արդյունքում ընտրել այնպիսի երգեր, որոնք երբևէ չեն ձայնագրվել և դրանք որոշակի փոփոխությունների ենթարկելով`պատրաստել նշյալ հավաքածուն: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=459]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր