211652_close_icon
views-count1190 դիտում article-date 20:22 18-02-2014

Ներկայացվել են ՄՄ-ին անդամակցելու նպատակով իրականացվող աշխատանքները

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Ոչ սակագնային հարցերի կարգավորման հարցերով աշխատանքային խմբի և Արդյունաբերական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Հարությունյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Սակագնային կանոնակարգման աշխատանքային խմբի և Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Մելքոնյանը: Ինչպես նշել է Գարեգին Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմել է այն ապրանքների ցանկը, որոնք ավելի ցածր մաքսային դրույքաչափերով են ներմուծվում Հայաստան, քան ՄՄ-ի համար գործող դրույքաչափերն են: Ըստ նրա` ցանկը կազմված է շուրջ 900 անուն ապրանքներից, սակայն դեռ ճշգրտումներ են արվում: «Բոլոր հնարավոր զգայուն ապրանքները այդ ցուցակում ներառվել են: Նաև դիմում եմ մասնավոր ընկերություններին, բոլոր շահագրգիռ կառույցներին, որպեսզի ներգրավվեն քննարկումներում»,- նշել է Գ.Մելքոնյանը` հավելելով, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում հրապարակել են և Հայաստանի, և Մաքսային միության մաքսատուրքերը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը հայտնել է, որ մարտի 10-ին Երևանում կկազմակերպվի աշխատանքային հանդիպում ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ: Հանդիպմանը կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և «ճանապարհային քարտեզով» նախանշված հետագա գործողությունները:

Նմանատիպ նյութեր