1354 դիտում
20:33 18-02-2014
Հայոց լեզվի դասավանդման նպատակով կստեղծվի վիրտուալ հեռուստադպրոց
Փետրվարի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Խոսելով հայկական Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն առաջնային համարեց հայոց լեզվի ուսուցումը, պահպանումը և տարածումը՝ որպես հայ ինքնության պահպանման միակ առհավատչյա: Հյուրերին ներկայացվեց նաև այս ուղղությամբ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց մայրենի լեզվի ուսուցման նպատակով ՀԲԸՄ-ի հետ համատեղ սփյուռքի նախարարության կողմից վիրտուալ հեռուստադպրոցի ստեղծման հարցը: Նախատեսվում է հեռահար ուսուցմամբ մայրենին հասանելի դարձնել հայկական Սփյուռքի տարբեր համայնքներին: Հայոց լեզուն դասավանդվելու է օտար լեզվի հիմքով: Ծրագիրը նախատեսված է լեզվի իմացության տարբեր մակարդակների համար՝ հաշվի առնելով առանձին երկրներում լեզվի ուսուցման պահանջարկը և նախատեսված է 10 տարեկան և ավելի մեծ տարիքի երեխաների համար: Դասընթացն իրականացվելու է ինտերակտիվ մեթոդով ուսուցողական վարժությունների միջոցով: Այն հեռուստադպրոցի աշակերտների հարցերին օն-լայն պատասխանելու, շփման, կարծիքները փոխանակելու և քննարկելու հնարավորություն է ընձեռում:
Ավելի ուշ նախատեսվում է նաև կազմակերպել արևմտահայերենի ուսուցում:
ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև ծրագրի իրականացման տեխնիկական, կազմակերպական այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
11:09 29-03-2024
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
1792 դիտում
12:28 14-07-2017
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքում կարգավորվել է լեզվի դասավանդման խնդիր
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել