211652_close_icon
views-count3495 դիտում article-date 01:35 19-02-2014

Մրցավարական կոպիտ սխալը վճռեց «Մանչեսթեր Սիթի»- «Բարսելոնա» խաղի ելքը. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մեկնարկը ազդարարվեց փետրվարի 18-ին կայացած երկու հանդիպումներով: Դրանից ամենաուշագրավ մրցավեճի շրջանակում «Մանչեսթեր Սիթի»-ին հյուրընկալեց «Բարսելոնա»-ին: Հանդիպման մեկնարկային րոպեներին տանտերերը գնդակը զիջեցին կատալոնացիներին և փորձեցին կիրառել հակագրոհային մարտավարություն: Այդուհանդերձ Պելեգրինիի ընտրած մարտավարությունը իր ցանկալի պտուղները չտվեց և «Սիթի»-ն խաղի առաջին 15 րոպեներից հետո սկսեց խաղը քիչ-քիչ տեղափոխել մրցակցի կիսադաշտ: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Երկրորդ խաղակեսը կրկին ավելի ակտիվ սկսեցին կատալոնացիները և շուտով առաջ անցան հաշվի մեջ: Հանդիպման և միգուցե դիմակայության վճռորոշ դրվագը գրանցվեց 54-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսիի նկատմամբ վերջին հույսի խախտման համար մրցավարը խաղադաշտից հեռացրեց տանտերերի պաշտպան Մարտին Դեմիչելիսին և 11 մետրանոց նշանակեց «Սիթի»-ի դարպասին: Հարկ է նշել, որ Դեմիչելիսը Մեսսիի նկատմամբ կանոնները խախտեց տուգանային հրապարակից դուրս, սակայն մրցավարներից ոչ մեկը չնկատեց կամ չցանկացավ նկատել դա: Արդյունքում նշակետին մոտեցավ տուժողը և դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Հանուն արդարության նշենք, որ մրցավարը առաջին խաղակեսում պարտավոր էր 11 մետրանոց նշանակել «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասին, երբ Ալեքսիս Սանչեսի լայնակի փոխանցումից հետո գնդակը դիպավ Գաել Քլիշիի ձեռքին: Առհասարակ այս հանդիպումը նշանավորվեց առաջին հերթին մրցավարական կոպիտ սխալներով: Խաղի մնացած ժամանակահատվածում «Մանչեսթեր Սիթի»-ին փորձեց շտկել իրավիճակը,սակայն ապարդյուն: 88-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Դանի Ալվեշը, ով Ջո Հարտի ոտքերի արանքով գնդակը ուղարկեց դարպասը: «Բարսելոնա»-ն արդյունքում մրցակցի հարկի տակ հաղթեց երկու գնդակի տարբերությամբ և պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ անցնելու լուրջ հայտ ներկայացրեց: «Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա»`0:2 Գոլեր` Մեսսի 54 (11մ), Ալվեշ 88’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր