3069 դիտում
03:57 15-06-2014
ԱԱ-2014. Մարիո Բալոտելլիի գոլը վճռեց Անգլիա – Իտալիա խաղի ելքը. տեսանյութ
Մանաուս քաղաքում տեղի ունեցավ 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի կենտրոնական խաղերից մեկը, որի շրջանակում միմյանց հետ առճակատման դուրս եկան Անգլիայի և Իտալիայի հավաքականները: Արագ, աշխույժ և հետաքրքրաշարժ պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց իտալացիների 2:1 հաշվով հաղթանակով: Մինչ ընդմիջման գնալը թիմերը փոխանակվեցին խփած մեկական գեղեցիկ գոլով: 35-րդ րոպեին Կլուդիո Մարկիզիոյի հրաշալի հարվածին 2 րոպե անց պատասխանեց Դանիել Սթարիջը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Անտոնիո Կանդրևայի ճշգրիտ փոփխանցումից հետո Մարիո Բալոտելլին գլխի հարվածով ձեռնունայն թողեց Ջո Հարթին: Արդյունքում «Սուպեր Մարիոյի» խփած գնդակը վճռեց համառ և անզիջում դիմակայության ելքը: Այդպիսով Իտալիայի հավաքականը իր առաջին երեք միավորը վաստակեց աշխարհի առաջնությունում, իսկ անգլիացները իրենց առաջին պարտությունը կրեցին:
Հիշեցնենք, որ D խմբի մյուս խաղում Կոստա-Ռիկայի հավաքականը 3:1 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/17549/]սենսացիոն հաղթանակ[/url] էր տարել Ուրուգվայի ընտրանու նկատմամբ:
[b]Անգլիա – Իտալիա`1:2[/b]
Գոլեր` Ստարիջ 37’ – Մարկիզիո 35’, Բալոտելլի 50’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4007 դիտում
01:37 15-11-2014
Ռոնալդուի գոլը վճռեց Պորտուգալիա - Հայաստան խաղի ելքը. տեսանյութ
2509 դիտում
01:51 19-11-2014
Կրոսի գոլը վճռեց Իսպանիա - Գերմանիա խաղի ելքը. տեսանյութ
2042 դիտում
12:40 15-02-2014
Մարիո Բալոտելլիի ապշեցուցիչ գոլը. տեսանյութ
Այս բաժնից
1399 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1204 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում