4010 դիտում
01:37 15-11-2014
Ռոնալդուի գոլը վճռեց Պորտուգալիա - Հայաստան խաղի ելքը. տեսանյութ
2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի իր երրորդ խաղում Հայաստանի հավաքականը ուժերը չափեց Պորտուգալիայի ընտրանու հետ: Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով: Խաղի ելքը վճռեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն:
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը արժանի դիմադրություն ցույց տվեց եվրոպական ամենաուժեղ հավաքականներից մեկին: Շալանդի թիմը մեկընդմերթ սուր հակագրոհներ էր կազմակերպում: Դրանցից մի քանի դեպքում մեր թիմին հաջողվեց լարվածություն առաջացնել մրցակցի դարպասի մոտ:
Երկրորդ խաղակեսում պորտուգալացիները մեծացրեցին ճնշումը, ինչը որոշակիորեն խուճապ առաջացրեց մեր ֆուտբոլիստների գործողություններում: 72-րդ րոպեին տեղի տվեցին կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանի նյարդերը: «Փյունիկ»-ի պաշտպանը պարզ իրադրությունում հապաղեց և չհասցրեց սեփական տուգանային հրապարակից հեռացնել գնդակը, ինչի արդյունքում ծնվեց խաղի միակ գոլը:Խաղի մնացած ժամանակահատվածում հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն մրցակցի հարձակվող Էդերը երկու իրական գոլային հնարավորություն բաց թողեց: Ինչ վերաբերվում է Հայաստանի հավաքականին, ապա երկրորդ խաղակեսում մեր թիմին ընդամենը երկու անգամ հաջողվեց որոշակի սպառնալիք ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ: Երկու դեպքում էլ հեռահար հարվածներով մրցակցի դարպասապահին փորձեց անակընկալի բերել Մարկոս Պիզելին:
Հայաստանի հավաքականը 3 խաղի հետո 1 միավորով եզրափակում է I խմբի մրցաշարային աղյուսակը:
Պորտուգալիա – Հայաստան՝ 1:0
Գոլ՝ Ռոնալդու 72՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3069 դիտում
03:57 15-06-2014
ԱԱ-2014. Մարիո Բալոտելլիի գոլը վճռեց Անգլիա – Իտալիա խաղի ելքը. տեսանյութ
2509 դիտում
01:51 19-11-2014
Կրոսի գոլը վճռեց Իսպանիա - Գերմանիա խաղի ելքը. տեսանյութ
3426 դիտում
01:35 19-02-2014
Մրցավարական կոպիտ սխալը վճռեց «Մանչեսթեր Սիթի»- «Բարսելոնա» խաղի ելքը. տեսանյութ
Այս բաժնից
1402 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1207 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1768 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում