211652_close_icon
views-count1044 դիտում article-date 09:50 19-02-2014

ՀՀ ԳՆ այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. « «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է։ Պարզվում է՝ այս նախարարությունը 2014թ. գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ՝ այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ։ 1.3 մլն դրամ էլ ԳՆ-ն ծախսելու է ավտոմեքենաների անիվներ կամ այլ պարագաներ գնելու համար, իսկ 900 հազար դրամի էլ ավտոմեքենաներ կվերանորոգեն։ Թե ինչու է նախարարությունը որոշել այդքան շատ համարանիշ գնել, մնում է միայն ենթադրել։ Համենայնդեպս, միանգամից 1000 հատ պետհամարանիշ գնելը, այնուամենայնիվ, անհասկանալի է։ Արդյո՞ք գյուղատնտեսության նախարարության մեքենաները մինչև հիմա առանց համարների են, հազիվ թե»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր