211652_close_icon
views-count1891 դիտում article-date 16:52 24-08-2014

Բավական երկար եմ սպասել այս օրվան. Դավիթ Մանոյան

«Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը 9 ամիս դադարից հետո վերադարձել է շարք: 24-ամյա ֆուտբոլիստը, ով լիովին վերականգնվել է ծնկի ծանր վնասվածքից, մարզվում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ և այսօր պատրաստ է դուրս գալ խաղադաշտ՝ «Շիրակի» դեմ խաղում:Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: -Շատ ուրախ եմ, որ վերջապես խաղալու եմ: Բավական երկար եմ սպասել այս օրվան: Ամեն օր, ամեն ժամ չեմ դադարել մտածել վերադարձիս մասին: Անգամ եթե 1 րոպե լինեմ խաղադաշտում, դա շատ մեծ նշանակություն կունենա ինձ համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ամբողջ ժամանակահատվածում ու չեն դադարել հավատալ: Ես վերադարձել եմ և պատրաստ եմ նորովի ու ավելի հզոր ներկայանալ խաղադաշտում: [b]-Մարզվում ես ամբողջ ծանրաբեռնվածությամբ, որքա՞ն ժամանակ կպահանջվի լավագույն մարզավիճակիդ հասնելու համար: [/b] -Արդեն ինձ բավականին լավ եմ զգում: Մարզումից մարզում ավելացնում եմ: 2-3 խաղ հետո երևի կկարողանամ լավ մարզավիճակում լինել: [b]-Այսօր մեր թիմին անչափ կարևոր հանդիպում է սպասվում Գյումրիից ժամանած մրցակցի դեմ. երկու կողմերն էլ դեռևս միավոր չեն կորցրել ընթացիկ առաջնությունում… Ի՞նչ կանխատեսումներ ունես: [/b] -Այսպիսի խաղերի ընթացքը շատ դժվար է կանխատեսել: Մենք միայն հաղթանակի համար ենք խաղալու:

Նմանատիպ նյութեր