1836 դիտում
11:42 19-02-2014
Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցն է. հրաշքով փրկված ընկերը կիսվում է իր հիշողություններով
Այսօր Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցն է: Թեեւ 2006 թվականի ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել, այն էլ՝ 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ և մարդասպանին Ալիևի կողմից ներում շնորհվեց և տրվեց զինվորական բարձր կոչում:
Անարդարության փաստից վրդովված՝ Հայաստանը դիմեց Եվրոպական դատարան եւ սառեցրեց իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ավելին, այդ ընթացքում Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ կատարեց եւ հազիվ հաջողվեց նրա կյանքը փրկել:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը զրուցեց գործով տուժող ճանաչված Հայկ Մուկուչյանի հետ, ով ասաց, որ Եվրադատարանում գործը դեռ վարույթ չի ընդունվել: Հիշեց, որ Գուրգեն Մարգարյանի հետ ծանոթացել է դասընթացների մեկնելուց առաջ:
«Գուրգենը աչքի էր ընկնում իր ընկերասիրությամբ, համեստությամբ եւ շատ լավ, պատրաստված մարզիկ էր: Օրինակ մի դեպք եմ հիշում. սովորելու տարիներին մի տարիքով կին երեխաներին կարոտել էր, բայց գումար չուներ զանգելու համար, և Գուրգենը իր քարտը տվեց նրան, որ զանգի խոսա: Մարդկային ընդգծված հատկանիշներ ուներ»,- պատմեց Հայկ Մուկուչյանը:
Նրանից տեղեկացանք նաեւ, որ Գուրգենի հոր առողջական վիճակը կարգավորվում է: Միաժամանակ ավելացրեցրեց, որ այսօր Գուրգենի հուշարձանի մոտ են հավաքվելու, որից հետո գնալու են Եռաբլուր:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004թվականի փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որին մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը: Սաֆարովը փետրվարի 19-ի գիշերը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնով 16 հարված հասցրել քնած հայ սպային: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել Մուկուչյանին, բայց նրա սենյակի դուռը փակ էր եղել եւ չի կարողացել իր հանցավոր մտադրությունը կյանքի կոչել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել