211652_close_icon
views-count32757 դիտում article-date 14:08 17-01-2021

Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած ու հրաշքով փրկված մեր 6 ժամկետային զինծառայողները մինչ այսօր շարունակում են բուժում ստանալ Երևանի տարբեր բժշկական կենտրոններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած և հրաշքով փրկված մեր 6 ժամկետային զինծառայողները մինչ այսօր շարունակում են բուժում ստանալ Երևանի տարբեր բժշկական կենտրոններում: Բոլոր 6 զինվորների ոտքերը թշնամու թիկունքում գտնվելու ժամանակ ցուրտ եղանակի պայմաններում ցրտահարվել են, իսկ նրանցից մեկն էլ՝ Դավիթը, ով փորձում է կիթառ նվագել, ունի նաև ուսի հրազենային վիրավորում: Զինվորներից 4-ի բուժումն իրականացվում է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում, մեկինը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մյուսինն էլ՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալում: Վիրահատական միջամտությամբ ամպուտացվել են նրանց ոտնաթաթերը: Բժիշկներն անում են ամեն ինչ տղաների՝ շուտափույթ ապաքինման համար: Օրերս Այրվածքաբանության կենտրոնում նրանց այցելել են Ֆրանսիայից ժամանած բժիշկներ, ովքեր դժվարությամբ էին հավատում, որ զինվերները ավելի քան 70 օր թշնամու թիկունքում գտնվելուց հետո, կենացմահու պայքար տալով, կարողացել են հաշքով փրկվել և այդ մասին բժիշկներին ուղեկցող լրագրողը գրառում է կատարել ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/gilles.bader.3/posts/1278223729221444]էջում[/url]: Տղաներին դեռ սպասվում է 2-րդ վիրահատական միջամտությունը, որից հետո միայն նրանք կփորձեն քայլել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները վերադարձան Հայրենիք՝ այդ ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս: Նրանք են՝ Արսեն Այվազյանը, Դավիթ Սահակյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Արթուր Հարությունյաը, Արման Արմաղանյանը և Թումանյան Ռուսլանը: Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում մեր հերոսներին: Լուսանկարները՝ [url=https://www.facebook.com/gilles.bader.3/posts/1278223729221444]Gilles Bader[/url]-ի ֆեյսբուքյան էջից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ces gamins de 18 ans, soldats sur le front de Hadrout, ont été encerclé par les azeris et se sont retrouvés isolés de...

Опубликовано Gilles Bader Среда, 13 января 2021 г.

Նմանատիպ նյութեր