211652_close_icon
views-count2143 դիտում article-date 12:09 19-02-2014

Պաշտոնանկություններ և նշանակումներ՝ ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ Եվս մեկ որոշմամբ Կառլեն Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Իլյիչ Շադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։

Նմանատիպ նյութեր