211652_close_icon
views-count15046 դիտում article-date 17:13 16-09-2016

Պաշտոնանկություններ կառավարությունում

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գուրգեն Դումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Պաշտոններից ազատվել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներ Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանը: Ազատվել է պաշտոնից նաև ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանը: Մեկ այլ որոշմամբ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր