1240 դիտում
22:00 20-02-2014
Բարի՛ մարդիկ, մի՛ զլացեք և մի՛ խաբեք այս բազմաչարչար ժողովրդին
Հաճախ կարելի է լսել քննարկումներ այն մասին, թե ժողովուրդը թերթ չի կարդում, հրապարակային ելույթներն ուշադրության չի արժանացնում, վերջապես, որ ամենակարևորն է, քաղաքական կամ հասարակական գործիչների հայտարարություններին չի վստահում:
Այս խնդիրը նոր չէ. այն բավական խոր արմատներ ունի: Հպանցիկ նշենք, որ տգիտությունը բոլոր ժամանակներում և ամբողջ աշխարհում ավելի հարգի է եղել, քան կրթվածությունը: Այս մասին վկայում են, ասենք, Օ. Խայամը, Վ. Շեքսպիրը, Վ. Հյուգոն և շատ ու շատ համաշխարհային մեծեր, ովքեր ապրել են լրիվ այլ ժամանակաշրջաններում և տարածաշրջաններիում, սակայն բողոքել են միևնույն բանից:
Ինչ վերաբերում է մեզ` հայերիս, ապա նույն բողոքը միանվագ լսվում է բոլոր դարերի մեծերի շուրթերից. այն սկսում է մեր առաջին գրավոր մատյանի հեղինակ Կորյունից: Նրան շարունակում են կրտսեր ժամանակակիցները, նույնը, ավելի կոպիտ, տեսնում ենք Ա. Շիրակացու գրվածքներում, հետո, ասենք, Հովհաննես Պլուզ Երզկանցու, մինչև իսկ Հայկ Ասատրյանի և արդի մտածողների մոտ:
Սակայն այն, ինչ կատարվում է հիմա, ոչ մի կապ չունի ո՛չ համաշխարհային հավերժական մտքի ճգնաժամի, ո՛չ էլ մեր անցյալի սխալների հետ: Ներկայիս անտարբերությունը, որը Ժ. Բոդրիարն անվանում է «լռակյաց մեծամասնության էություն», առավել սուր կերպով նկատվում է Հայաստանում: Իսկ սրա հետևանքով իշխանավորը կա՛մ չի իմանում կա՛մ չի ուզում իմանալ, թե ինչպիսի սոցիալ-քաղաքական պատվեր կա հասարակությունից, և չի իրականացնում, կամ չիրականացնելու դեպքում շատ հանգիստ արդարացումներ գտնում:
Եվ ամեն դեպքում, սրանում հասարակ ժողովրդի մեղքը կամ չկա կամ էլ շատ չնչին է. կոմունիզմի օրոք, մարդիկ կարծում էին, թե մի համընդհանուր կենտրոն կա, որը մարգարեանում է միայն բացարձակ ճշմարտություններ, իսկ հետո այս դյուրահավատությունը փոխանցվեց անկախ Հայաստան, իսկ հետո մարդիկ ուղղակի տեսան, որ իրենց խաբում է կենտրոնի «մարգարեն»:
Այսօր արդեն ոչ միայն դյուրահավատ մարդ չկա, այլ բոլորը կատարյալ սկեպտիկներ են և այնքան կասկածամիտ, որ նույնիսկ կասկածում են իրենց կասկածամտությանը: Ներկայիս հայ իրականության մեջ լավագույնս իրագործվում է Դեկարտի գոյաբանական բանաձևը. «Կասկածում եմ…, ուրեմն գոյություն ունեմ»:
Եվ հիմա իսկական ժամանակն է, որ հիշեցնենք մեր լայն լսարաններին դիմող նեղ հանրույթին Մ. Ֆեդեի հիանալի աֆորիզմը. «Միակ բանը, որի ծանրությունը իր սակավության մեջ է` խոսքն է»: Վերջապես բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ ժողովուրդը ուզում է հավատալ. եթե մի քանի անգամ մարդիկ անձնական փորձով համոզվեն, որ իրենց չեն խաբում, ապա կսկսեն և՛ կարդալ, և՛ հավատալ, և՛ հարգե՛լ ու արձագանքել:
Բարի՛ մարդիկ, մի՛ զլացեք և մի՛ խաբեք այս բազմաչարչար ժողովրդին:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2684 դիտում
16:16 26-03-2016
Հիշե՛ք, որ այս երկրի ապագան տուրիզմն է, մի՛ խաբեք իրանցի զբոսաշրջիկներին, տաքսիստի հորդորը` գործընկերներին
2376 դիտում
09:54 14-07-2020
Բազմաչարչար օրինագիծը՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում. «Ժողովուրդ»
1515 դիտում
16:06 09-02-2021
«Եթե օրենքով սահմանված է, ապա այո, դա պետք է լինի». Մարությանը՝ Բլեյանի դպրոցի մոտ «բազմաչարչար» ցանկապատի մասին
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը