211652_close_icon
views-count2684 դիտում article-date 16:16 26-03-2016

Հիշե՛ք, որ այս երկրի ապագան տուրիզմն է, մի՛ խաբեք իրանցի զբոսաշրջիկներին, տաքսիստի հորդորը` գործընկերներին

Մայրաքաղաքի տաքսիստներից մեկը, ով հաճախորդի հետ քննարկում էր իրանցիների շատությունը /արդեն իսկ կատակ է շրջանառվում, որ Վարդան Մամիկոնյանից հետո այսքան պարսիկ Հայաստանում չի եղել/ դժգոհեց, որ գործընկերները խաբում են իրանցիներին: «Էն օրը կանգնացրին, ասում ա` ինչքանո՞վ կտանես հրապարակ, /Հանրապետության/, ես էլ կինո «Մոսկվայի» մոտ եմ, ասում եմ` մինիմալը 600 է: Հասանք, զարմազան, հանեցին, 1000 դրամ թողեցին, ասեցին, որ երեկ նույն ճանապարհի համար 5000 դրամ են վերցրել»,-պատմեց տաքսիստը: Նա հիշեցնում է, որ Հայաստանի ապագան զբոսաշրջությունն է ու հիշեցնում է Վրաստանի մասին, որը ինչ-որ չափով գրավել է իրանցի զբոսաշրջիկների «շուկան»: Նշենք, որ Վրաստանն արդեն հանել է մուտքի վիզայի համար գանձվող գումարը, գումարած այն, որ Վրաստանում հյուրանոցների ու ծառայությունների գները նկատելիորեն էժան են հայաստանյանից: Նշենք նաև, որ ըստ ոլորտի մասնագետների` իրանցի զբոսաշրջիկները համարվում են ամենաճանապարհորդողներից մեկն աշխարհում և ըստ տարբեր փորձագիտական հաշվարկների` մի քանի օրվա ընթացքում Հայաստանում թողնում են 600-ից 1000 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր