4001 դիտում
17:09 20-02-2014
ԱԺ պատգամավոր «Շմայսը»՝ Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկայի» մարտական անցյալի մասին
Չեմ ուզում ոչ մի վատ բան ասեմ: Չեմ էլ կարող ասել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` «Շմայսը»՝ անդրադառնալով ԵԿՄ վարչության անդամ ընտրված Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ «Լիսկային», եւ այն լուրերին, թե նա պատերազմի ժամանակ զորքը թողել ու փախել է:
«Սուրիկ Խաչատրյանին անձամբ ճանաչում եմ եւ նրան դիրքեր լքելուց չեմ նկատել: Նա եղել է պատերազամի դաշտում: Չեմ ուզում ոչ մի վատ բան ասեմ: Չեմ էլ կարող ասել: Միայն տեսել եմ, որ պատերազամի դաշտում եւ Գորիսի տարածաշրջանում դիրքերը ամբողջովին իր հրամատարությամբ են հսկվել: Եկեք ճիշտ խոսեմ: Ասացի այն, ինչ տեսել եմ: Ավել բան չեմ կարող ասել»,- ներկայացրեց Առաքել Մովսիսյանը:
Դիտարկմանը՝ այսինքն, լա՞վ կռվող է եղել, ավելացրեց. «Կռվողի լավը ո՞րն ա, չեմ հասկանում: Կռվող ա եղել, պատերազմի մասնակից ա»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին