211652_close_icon
views-count15322 դիտում article-date 19:17 20-02-2014

Պարզվել է երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից մահացածներից ինքնությունը. նրանց մեջ է եղել երաժշտական դպրոցի փոխտնօրենը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցված քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով BMW-ի մահացած վարորդի և 2 ուղևորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը եղել է Երևան քաղաքի Մոդովական 29/4 շենքի բնակիչ 41-ամյա Արթուր Բալաբեկյանը, իսկ ուղևորները եղել են Նոր Նորք վարչական շրջանի Ուսումնական ավան 5-րդ մասնաշենքում հաշվառված , սակայն փաստացի Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5-րդ շենքի բնակիչ 33-ամյա Ջանիբեկ Սարգսյանը և Դավիթ Անհաղթ 7-րդ շենքում հաշվառված, սակայն փաստացի Երևան քաղաքի Մառի 2-րդ շենքի բնակիչ 43-ամյա Հրայր Ղարիբյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինս աշխատում էր Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում գտնվող Սարգիս Ասյալամզյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում` որպես փոխտնօրեն: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում՝ «Մեծ Անիվ» խանութի հարևանությամբ, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին: Մահացածների դիերը ավտոմեքենայից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ 2 ժամից ավելի հատուկ տեխնիկայի գործադրմամբ էին կարողացել դուրս բերել: Վթարի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ով իրավիճակի մասին հեռախոսով տեղեկություններ էր հաղորդում ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանին: Վթարի վայր էին ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Տեղում ծառայություն էր կատարել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Օպերատիվ քննչական խումբը ավտոմեքենայում հայտնաբերել էր Երևան քաղաքի Մոլդովական 29/4 շենքի բնակիչ, 41-ամյա Արթուր Բալաբեկյանի անվամբ անձնագիր և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Հարություն Սարգսյանի անվամբ նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Փաստի առթիվ ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևկության և տրասնսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր