2855 դիտում
22:42 20-02-2014
Մահվան ճիրաններից պրծած 20-ամյա Սամվել Ավետիսյանին անհրաժեշտ է օգնություն
Ինչպես տեղեկացրել էր SHAMSHYAN.com-ը 20-ամյա Սամվել Ավետիսյանին ընդամենը անվասայլակ էր պետք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկ տարուց ավելի այս տղան վեր չի կենում իր անկողնուց: Հիվանդությունը սկիզբ է առել զորամասից: Ինչպես ինքն է ասում, ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում:
Տատիկի խնամքի տակ գտնվող Սամվելին, ում միակ եկամուտը 18 հազար դրամ թոշակն էր և տատիկը՝ 36 հազարը,, որը նույնիսկ նրա բուժման համար դեղերին չեր բավականացնում և նրանք հայտնվել էին ծանր սոցիալակն դրության մեջ:
SHAMSHYAN.com-ի հրապարակմանը և կոչ խնդրանքին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ, արտերկրից բազմաթիվ զանգեր ստացանք, ովքեր պատրաստակամություն հայտնեցին օգնության ձեռք մեկնել երիտասարդին: Հրապարակումից կարճ ժամանակ անց «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը իրականություն դարձրեց երիտասարդի ցանկությունը և նրան նվիրեց անվասայլակ: Իսկ «Գնունու» շուկայի հարևանությամբ գործող «Լույս» խանութի սեփականատերեր հայտնի գործարար և բարերար Հրաչ Վարդանյանի որդիները ևս արձագանքեցին ու դժբախտության մեջ հայտնված Սամվելի ընտանիքին օգնության հասան մթերքներով և նրանց կոմունալ ծախսերը վճարելով:
Ս. Ավետիսյանին լիարժեք կյանքի վերադառնալու համար անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում:Այդ նպատակով «Ամերիա» բանկում բացվել է հաշվեհամար բարեգործներից աջակցության ակնկալիքով:
EUR 1570017655340146
USD 1570017655340101
RUB 1570017655340158
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098 50 32 25 հեռախոսահամարով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17051 դիտում
12:34 16-02-2014
Մահվան ճիրաններից պրծած 20-ամյա երիտասարդին անվասայլակ է անհրաժեշտ
1114 դիտում
15:50 27-07-2023
Նիկոլը՝ տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
6010 դիտում
16:09 04-09-2021
Արցախի նախագահը «Արցախի հերոս» կոչում է շնորհել Վարդան Ավետիսյանին, Արթուր Ալեքսանյանին և Սամվել Գևորգյանին