Ահաբեկչություն՝ Իրաքում․ զոհվել է 20 խաղաղ բնակիչ
Իրաքի Էլ Մուսայիբ քաղաքի շուկայում անհայտ անձինք ականանետային կրակ են արձակել, որի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել,ևս 45֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնել է Sky News Arabya հեռուստաալիքը։
Միջադեպի համար դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։
Նշենք, որ այդ քաղաքի բնակիչների զգալի մասը շիիթներ են և շատ հաճախ են սունիթական խմբավուրումների կողմից հարձակման ենթարկվում։