211652_close_icon
views-count1863 դիտում article-date 17:14 21-02-2014

Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլի մեջ է

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում է հացադուլը: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը, ինչպես նաեւ փոխանցեց, որ նրա առողջական վիճակը միջին ծանրության է: «Գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա հետ նաեւ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ»,- ասաց Գ. Ղլեչյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, փետրվարի 14-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասել էր ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը: Հարություն Սարգսյանը դժգոհում է իր քրեական գործից: Հիշեցնենք, որ դատախազը նրա համար 15 տարվա ազատազրկում է պահանջել:

Նմանատիպ նյութեր