2367 դիտում
17:38 10-03-2014
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով մեղադրյալը 20 օր է՝ հացադուլի մեջ է
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նաեւ փոխանցեց, որ Հարություն Սարգսյանը ջրադուլը դադարեցրել է: Ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանը փետրվարի 14-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի հետ զրույցում ասել էր ՔԿՀ լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանը: Հարություն Սարգսյանը դժգոհում է իր քրեական գործից: Դատախազը նրա համար 15 տարվա ազատազրկում է պահանջել:
Նմանատիպ նյութեր
2694 դիտում
17:14 25-02-2014
2 շաբաթ հացադուլի մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործով մեղադրյալը նաև ջրադուլ է հայտարարել
4039 դիտում
15:03 18-03-2014
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտյալը 33 օր անց դադարեցրել է հացադուլը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված