211652_close_icon
views-count4504 դիտում article-date 17:22 21-02-2014

Լոռու մարզի հրշեջ-փրկարարները Փամբակ գետից դուրս բերեցին տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 21-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից ահազանգ է ստացվել Լոռու մարզի փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վանաձոր քաղաքի Փամբակ գետում հայտնաբերվել է դի և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 58-ամյա Հակունի Պետրոսյանի դին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մահվան հանգամանքները պարզվում են: Լուսանկարները՝ Էդուարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր