ԱՆ-ն և ՊՆ-ն զինվորի առողջությանը կհետևեն համատեղ
Այսուհետև զորակոչիկների պատվաստումները կկատարվեն նախապես և Առողջապահության նախարարության ուժերով: Ռազմաբժշկական ոլորտում համագործակցությունն ավելի սերտացնելու նպատակով, Առողջապահության և Պաշտպանության նախարարությունները ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ: Այն ուսումնասիրելու է զինակոչիկների առողջության ընդհանուր պատկերը: Նպատակն է` հասկանալ խնդիրներն ու համատեղ ուժերով լուծել դրանք: Աշխատանքներ կտարվեն, մասնավորապես` ճիշտ ախտանիշներ վեր հանելու, տարբեր տեսակի բժշկական մեքենայություններից խուսափելու, ինչպես նաև բժշկական խնդիրներ ունեցողներին բանակ տանելու, իսկ չունեցողներին և կեղծողներին զորակոչելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22962]armnewstv.am [/url]