211652_close_icon
views-count1945 դիտում article-date 09:05 22-02-2014

Մարտի 1-ից ամբուլատոր պոլիկլինիկաներում որոշ ծառայություններ կլինեն վճարովի․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Մարտի 1-ից սկսած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար։ Հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներն այդուհետ ստիպված կլինեն վճարել լաբորատոր ծառայությունների դիմաց։ Նշված ծառայությունների դեպքում կկիրառվի համավճար. գումարի մի մասը կվճարի պետությունը, մյուս մասը՝ քաղաքացին։ Մարտի 1-ից մեկ այլ նորամուծություն է կիրառվելու. պետպատվերով բուժման իրավունք ունեցողներին կտրամադրվեն այդ իրավունքը հավաստող իրազեկման թերթիկներ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր