211652_close_icon
views-count21236 դիտում article-date 11:46 22-02-2014

Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հոր ձեռքի տակ սենսացիոն տեսաձայնագրություն է հայտնվել

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել, որտեղ սենսացիոն փաստեր է ներկայացրել որդու սպանության գործով: Մասնավորապես խոսքը մինչեւ այսօր անհայտ տեսաերիզի մասին է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Խոսելով տեսաերիզի բովանդակության մասին՝ մանրամասնեց. «Այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»: Այդտեղ բավականին լուրջ բաներ կան, բայց կսպասեմ իրավապահների արձագանքին»: Պետրոս Մհերյանը նաեւ չբացառեց, որ այդ տեսաձայնագրությունը եւս կհրապարակի:

Նմանատիպ նյութեր