17984 դիտում
12:15 16-05-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը չի վախենում որդու սպանության փաստով սենսացիոն փաստերը հրապարակել
5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հրապարակելուց չի վախենում, քանի որ համոզված է, որ ոչ թե ինքը ինչ-որ մեկից պետք է վախենա, այլ իրենից պետք է վախենան: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք վախն է պատճառը, որ փաստերը չի հրապարակում: Նա նշեց, որ այդ փաստերը հանձնել է ոստիկանությանը, եւ նրանք աշխատում են: «Հիմա սպասողական վիճակ է: Երբ զգամ, որ արդեն պետք է հրապարակել նոր միայն կհրապարակեմ»,- ասաց Պետրոս Մհերյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել, որտեղ սենսացիոն փաստեր է ներկայացրել որդու սպանության գործով: Մասնավորապես խոսքը մինչեւ այսօր անհայտ տեսաերիզի մասին է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պետրոս Մհերյանը: Խոսելով տեսաերիզի բովանդակության մասին՝ մանրամասնել էր. «Այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սարքել սույն գործով 3,5 տարի ազատազրկումից հետո ազատության մեջ գտնվող Գեւորգ Իգիթյանի գլխին: Անգամ այդ տղան ձայնագրության մեջ ասում է. «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ու՞ր է, ի՞նչ ասեմ»: Այդտեղ բավականին լուրջ բաներ կան, բայց կսպասեմ իրավապահների արձագանքին»: Պետրոս Մհերյանը նաեւ չէր բացառել, որ այդ տեսաձայնագրությունը եւս կհրապարակի: Սակայն այս պահին դեռեւս դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
Նմանատիպ նյութեր
15937 դիտում
13:19 07-03-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը
21233 դիտում
11:46 22-02-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հոր ձեռքի տակ սենսացիոն տեսաձայնագրություն է հայտնվել
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան