1658 դիտում
14:46 22-02-2014
Փեսան միտումնավոր այրել է աներոջ թանկարժեք տունը
Դավիթ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ հորը պատկանող Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնապես խոշոր չափի արժեք ունեցող տունը և տան մեջ եղած գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ մուտք է գործել նշված առանձնատուն, նախապես իր հետ բերված հեղուկ վառելանյութը լցրել է բնակարանի հյուրասենյակի հատակի տարբեր հատվածներում, կրակայրիչով վառել է այն, որի հետևանքով բռնված հրդեհի արդյունքում վնասվել է տունը և ոչնչացվել է տան գույքի մի մասը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Սեփականատիրոջը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 3.783.000 ՀՀ դրամ գույքային վնաս: Այսինքն, Դավիթ Արկադիկի Ավետիսյանի կողմից կատարված հանցագործության համար հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Գեղարքունիքի մարզում: Դատական նիստը նշանակվել է փետրվարի 27-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
961 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար