1428 դիտում
14:57 22-02-2014
Վիկտոր Յանուկովիչը լքել է Կիևը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 21֊ին՝ տեղի ժամանակով 22։00֊ին հեռացել է Կիևից։ Նա մեկնել է Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակի և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի հետ միասին։
Ուկրաինական ԶԼՄ֊ների տվյալների համաձայն, նա մեկնել է երկրի հարավարևելյան շրջանի պատգամավորների հետ հանդիպման։ ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի ներկայացուցիչները նույնպես հաստատել են, որ նա մեկնել է Խարկով։ Այդ լուրը Վաշինգտոնին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ Սակայն Խարկովի օդանավակայանի ներկայացուցիչը ասել է, որ նախագահի օդանավը այնտեղ վայրէջք չի կատարել։
«RBK Ukraina» գործակալությունը լուր է տարածել, որի համաձայն, Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆուջեյրայի օդանավակայանում։
Նշենք, որ Վիկտոր Յանուկովիչը դեռևս մի քանի կարևոր փաստաթղթեր չի ստորագրել։
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
18:41 02-02-2014
Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է աշխատանքի դուրս գալ
1170 դիտում
22:31 03-02-2014
Վիկտոր Յանուկովիչը կմեկնի Սոչի մասնակցելու ձմեռային Օլիմպիադայի բացմանը
1527 դիտում
21:24 12-02-2014
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է ստեղծել կոալիցիոն կառավարություն
Այս բաժնից
1030 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
598 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս
616 դիտում
19:48 18-01-2025
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի իրավունքների պահպանմանը