1214 դիտում
16:18 22-02-2014
Ստամբուլի Գեզի այգում հայտնաբերված հայկական շիրմաքարերը տեղադրվել են Շիշլիի հայկական գերեզմանատանը
Ստամբուլի Թաքսիմ հրապարակը զբոսավայր դարձնելու թուրքական իշխանությունների ծրագրի շրջանակներում սկսված շինարարության ժամանակ հայատնաբերվել էին հայկական գերեզմանաքարեր, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1277]Ermenihaber.am[/url]-ը:
Սուրբ Հակոբ նախկին հայկական գերեզմանատանը պատկանած, շիրմաքարերը ուսումնասիրությունների նպատակով ուղարկվել էին Հնագիտության թանգարան: Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, հղում անելով հայկական «Ակօս»-ին, հաղորդում է,որ այժմ նշյալ գերեզմանաքարերը տեղադրվել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան տարածքում:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարակից տարածքում, որտեղ այժմ Դիվան հյուրանոցն է ու այլ շենքեր, մինչև 1930-ական թվականները գտնվում էր հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը: Թաքսիմում սկսված շինարարական աշխատանքների ժամանակ գետնի մակերևույթից մեկ և կես մետր խորության վրա հայտնաբերված գերեզմանաքարերը պատկանում էին հենց վերոնշյալ հայկական գերեզմանատանը, որը հիմնվել էր 16-րդ դարում Օսմանյան Սուլեյման Քանունի սուլթանի կյանքը փրկած Վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի խնդրանքով: Օսմանյան սուլթանի թույլտվությամբ հիմնված գերեզմանատան տարածքը 1939 թվականին հանրապետական Թուրքիայի ղեկավարության կողմից ընդունված վիճարկելի որոշմամբ, բռնագրավվում է: Իսկ այսօր հայկական գերեզմանատան տեղում վեր են խոյանում Դիվան հյուրանոցն ու այլ շենքեր:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1277]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1090 դիտում
12:55 30-01-2024
Վերաբացվել է Պոլսի Շիշլիի հայոց գերեզմանատան մատուռը
49173 դիտում
22:20 19-11-2021
Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է. ընտանեկան գերեզմանատանը նրա արձանն է տեղադրվել
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»