211652_close_icon
views-count1206 դիտում article-date 18:55 23-02-2014

Ակնալճի բուժամբուլատորիան հիմքից կկառուցեն. տեսանյութ

Կիսաքանդ պատեր, ճաքած առաստաղ, խարխուլ հատակ, կոտրված ապակիներով չփակվող պատուհաններ: Ակնալճի բուժամբուլատորիայի հիվանդների համար այս պատկերն արդեն սովորական է: 6-հոգանոց բուժանձնակազմը կարողանում է օգտագործել շենքի ընդամենը երկու փոքրիկ սենյակը: Շենքը էլ երբևէ չի նորոգվել, կամաց-կամաց ավերակի է վերածվում: Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն անիմաստ է համարում շենքի նորոգումը` ներդրումները մեծ պետք է լինեն, արդյունքը` անհայտ: Կես դար առաջ կառուցված բուժհաստատությունը երկու ջրատարների հարևանությամբ է, խոնավությունը քայքայում է շինությունը: Նոր և ժամանակակից բուժհաստատություն ունենալու հեռանկարը սարերի հետևում չէ: Անցյալ տարի ՀՀ առողջապահության նախարարությունից մասնագետներ եկան Ակնալիճ, ուսումնասիրեցին իրավիճակը և որոշեցին` անհրաժեշտ է նոր շենք կառուցել: Բուժհաստատության կառուցման համար 55 մլն դրամ կառավարությունն է հատկացել, ևս 5 տոկոս ներդրում կլինի համայնքի կողմից: Այս տարի աշնանն արդեն նոր բուժամբուլատորիան կշահագործվի: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23050]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր