10586 դիտում
00:36 24-02-2014
Հայաստանի հավաքականի շանսերի մասին խոսելը հավասարազոր է «ձուկը ջրում բազար անելուն»
Վերջապես եկավ այդքան սպասված պահը և Հայաստանի հավաքականը իմացավ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի իր մրցակիցներին: Մեր ընտրանին հայտնվեց 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն` Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հավաքականները: Վիճակահանությունից հետո հայտնի դարձավ նաև մեր ընտրանու [url=https://shamshyan.com/hy/article/140223222059/]խաղացանկը[/url], ըստ որի Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարը կսկսի Դանիայի հավաքականի հետ արտագնա մրցավեճով:
Բնականաբար հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում է մեր ընտրանու շանսերը ընտրական մրցաշարում: Շատերը նույնիսկ բանավեճի մեջ են մտնում միմյանց հետ և փորձում են մեկը մյուսին համոզել, փաստեր ներկայացնել, որ մեր ընտրանին հեշտ կամ բարդ խմբում է հայտնվել: Բայց բոլորս մոռանում ենք մեկ կարևոր հանգամանք, որ մեր հավաքականը դեռ գլխավոր մարզիչ չունի: Կամ եթե ունենա, ապա ինչպե՞ս նա կաշխատի հավաքականի հետ և ի՞նչ ձևով թիմը կմոտենա ընտրական մրցաշարին: Շանսերի մասին խոսելիս ամենագլխավորը պետք է այդ հանգամանքը հաշվի առնել: Կարծում եմ ներկա պահին հավաքականի շանսերի մասին խոսելը շատ վաղ է: Շատ հավանական է, որ մարտի 5-ին մենք արդեն նոր մարզչի գլխավորությամբ ընկերական հանդիպում կանցկացնենք Ռուսաստանի հավաքականի հետ: Դրանից հետո մեր ընտրանին մոտ երեք ամիս անց լուրջ ստուգատես կանցնի Գերմանիայի հավաքականի հետ Մայնցում կայանալիք ընկերական խաղում, որից հետո պարզ կլինի մեր «միստեր X» մարզչի աշխատանքի արդյունավետությունն ու դրանից հետո կկարողանանք հասկանալ, թե ինչ շանսեր ունի մեր հավաքականը ընտրական փուլում: Թե չէ ներկայումս Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի շանսերի մասին խոսելը հավասարազոր է «ձուկը ջրում բազար անելուն»:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
7843 դիտում
17:12 28-05-2018
Լիոնել Մեսին՝ ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի շանսերի մասին
12188 դիտում
19:32 29-01-2014
Արմավիրի ոստիկանապետը, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով, իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում