211652_close_icon
views-count1715 դիտում article-date 13:12 24-02-2014

«Միջազգային բակալավրիատի» ծրագիր. կվերապատրաստվեն նաև ուսուցիչները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման մասին: Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև: Կազմակերպությունը կօժանդակի ՀՀ «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: Նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնում ապահովել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի` որպես համարժեք կրթական որակավորում ճանաչվելը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնում ուսումնասիրել «Միջազգային բակալավրիատի» ծրագրի հայալեզու դարձնելու հնարավորություները և աջակցել ինչպես «Միջազգային բակալավրիատի» ծրագրի, այնպես էլ Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Նմանատիպ նյութեր