1117 դիտում
20:57 08-04-2015
Սյունիքում կվերապատրաստվեն ներառական կրթության ուսուցիչները
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (unicef) ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, unisef-ի երեխաների պաշտպանության բաժնի պետ Ա. Հարությունյանին, «Հույսի Կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար Ս. Թադևոսյանին, ծրագրի համակարգող Հ. Նազարեթյանին, Երևանի բժշկահոգեբանական մանկավարժական կենտրոնի տնօրեն Վ. Կատինյանին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում ներառական կրթության ներդրման հետ կապված իրականացնվող աշխատանքների ընթացքն ու առնչվող խնդիրները:
Խոսելով իրականացվող ծրագրերի մասին և ներկայացնելով Գորիս և Սիսիան քաղաքային համայնքների հատուկ դպրոցներում իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, Հ. Արենսը մասնավորապես նշեց. «Այդ դպրոցներում իրականացված պրակտիկան ու հաջող փորձը պետք է կարողանանք կիրառել նաև Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և ընթացիկ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ապահովել լայն համագործակցություն` կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ»:
Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին մայիս ամսից կսկսվեն ներառական կրթության ուսուցիչների վերապատրաստումներ` ուսուցչի օգնականի ինստիտուտը դպրոցներում ներդնելու համար:
Մարզպետ Ս. Խաչատրյանը, հայտնելով իր աջակցությունն ընդգծեց. «Կարծում եմ, համատեղ ջանքերով կկարողանանք նվազագույնի հասցնել մարզի կրթական համակարգում այս նորամուծությունների հետ կապված աշխատատեղերի հնարավոր կրճատումը»:
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
12:50 22-03-2015
Գեղարքունիքի ներառական կրթության մասնագետները կվերապատրաստվեն
1715 դիտում
13:12 24-02-2014
«Միջազգային բակալավրիատի» ծրագիր. կվերապատրաստվեն նաև ուսուցիչները
2275 դիտում
23:56 16-08-2020
Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի
Այս բաժնից
607 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
814 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1180 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ