211652_close_icon
views-count2275 դիտում article-date 23:56 16-08-2020

Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի

Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը: 2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը: Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով` •Ուսուցում մանկապարտեզում •Ուսուցում մեկօրյա դպրոցում •Տարրական ուսուցում •Հայոց լեզվի և գրականության դասավանդում •Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում •Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում: Ծրագիրն իրականացնելու է «Ֆիչըր» կազմակերպությունը: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 19-ը ներառյալ լրացնել և ուղարկել հայտը, որը տեղադրված է հետևյալ հղմամբ` [url=https://bit.ly/344GvPH]https://bit.ly/344GvPH[/url] Մասնակցության հաստատումն ուսուցիչները կստանան հայտը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր