211652_close_icon
views-count3027 դիտում article-date 20:56 19-07-2019

Գրիզմանի շուրջ կրքերը թեժանում են. «Ատլետիկոն» դատի է տվել «Բարսելոնային»

«Ատլետիկոն» դիմել է Լա Լիգային՝ հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» արված տրանսֆերի հարցով: Մադրիդյան ակումբը պնդում է, որ «Բարսան» «Ատլետիկոյին» պետք է տրանսֆերի համար վճարի լրացուցիչ 80 մլն եվրո: Համապատասխան հայտարարությունն ուղարկվել է Լա Լիգա և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Բացի այդ, մադրիդցիները մտադիր են բողոք ներկայացնել նաև ՖԻՖԱ-ին, թեպետ կազմակերպությունը ակումբներին տեղեկացրել է, որ այդ իրավիճակը իր իրավասության տակ չի գտնվում: Խնդիրը բարդանում է նրանով, որ Լա Լիգայի կոմիտեում առկա են ինչպես «Ատլետիկոյի», այնպես էլ՝ «Բարսելոնայի» ներկայացուցիչներ: Լսումները նշանակվել են հաջորդ հինգշաբթի: «Ատլետիկոն» մտադիր է «Բարսելոնայի» հետ դատի մեջ մտնել և Գրիզմանի համար ստանալ 200 մլն եվրո (մինչև 2019թ. հուլիսի 1-ը գործող հրաժարագինը)՝ պնդելով, որ ֆրանսիացին «Բարսայի» հետ պայմանագիրը համաձայնեցրել է դեռևս մարտ ամսին: Հուլիսի 1-ից սկսած, հրաժարագինը դարձել էր 120 մլն եվրո: 80 միլիոնն այն տարբերությունն է, որը ցանկանում է ստանալ «Ատլետիկոն»:

Նմանատիպ նյութեր