211652_close_icon
views-count1285 դիտում article-date 00:33 25-02-2014

Տիմոշենկոն բուժվելու է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բուժումը կանցկացնի Բեռլինի «Շարիտե» կլինիկայում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Նրան համապատասխան առաջարկ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Տիմոշենկոն մտադիր է այցելել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին, որից հետո բուժում ստանալու համար կուղևորվի կլինիկա»,֊ հաղորդվում է նախկին վարչապետի պաշտոնական կայքում։ Հիշեցնենք, որ 2012 թ․ գերմանացի բժիշկները Տիմոշենկոյի մոտ ախտորոշել էին սրացված միջողնաշարային դիսկերի ճողվածք։

Նմանատիպ նյութեր