211652_close_icon
views-count2251 դիտում article-date 11:51 20-01-2015

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին նախագահական նստավայրի մոտ են

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին շաբաթներ առաջ խոստացել են հունվարին վճարել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, սակայն մինչեւ այս պահը վճարում չի եղել: Հետեւաբար, այսօր՝ հունվարի 20-ին, կրկին բորբոքված հավաքվել են նախագահական նստավայրի մոտ: Նրանք [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մինչեւ փողոց դուրս չեն գալիս, ոչ ոչ չի հիշում իրենց մասին եւ իրենց տրված խոստումները: Միաժամանակ ավելացրին, որ հարգում են Գյումրիի ոճրագործության զոհերի եւ նրանց փոքրիկի հիշատակը, ինչի համար օրեր առաջ հետաձգել են նաեւ իրենց ակցիան: Նախագահականից խոստացան, որ կընդունեն նրանց: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր