1874 դիտում
10:19 25-02-2014
Ուշագրավ փաստեր՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս. «Ժողովուրդ»-ին հաջողվել է ձեռք բերել հեկ-ը վաճառելու մասին կառավարության գաղտնի որոշումը: Այս գործարքն իրականացվել է կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին N1496-Ա որոշման համաձայն: Ընդ որում, որոշման նախագիծը մինչև վերջ գաղտնի է պահվել, այդ մասին որևէ խոսք չկա անգամ կառավարության այդ օրվա նիստի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ի դեպ, կառավարության` նոյեմբերի 21-ի նիստում ընդունվել է Որոտանի ՀԷԿ-ի մասին մեկ այլ որոշում կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ: Այդպես Որոտանին է վերադարձվել ավելի քան 89 մլն դրամ արժողությամբ 4 ջրամբար, որոնք էլ, փաստորեն, վաճառվել են ամերիկյան ընկերությանը: Միայն թե այդ վաճառքը հակասում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքին, ըստ որի` պետական նշանակության ջրային համակարգերը ենթակա չեն մասնավորեցման»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
989 դիտում
10:08 11-06-2015
Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքի գումարի զգալի մասն ուղղվելու է «Նաիրիտ» գործարանի պարտքերի մարմանը. 168 Ժամ
4461 դիտում
10:39 04-06-2016
Ո՞ւր են Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարները. «Չորրորդ իշխանություն»
1685 դիտում
09:26 11-03-2014
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ․ Ժողովուրդ
Այս բաժնից
739 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»