211652_close_icon
views-count1366 դիտում article-date 15:37 25-02-2014

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են ռուսական օբյեկտների շինարարական աշխատանքները

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են բանակային ավիացիայի օդաչուների համար նախատեսված ռազմական հատուկ նշանակության օբյեկտների կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի մամլո ծառայությունը: Ծառայության փոխանցմամբ՝ շինարարությունն ընթանալու է 2 փուլով: Առաջին փուլում կկառուցվեն խմբային ուղղաթիռների համար նախատեսված կայանատեղիներ, շարժիչների փորձարկման հարթակներ, տեխնիկական սպասարկման և ուսուցողական հարթակներ՝ նախատեսված վերելք-վայրէջք կատարելու համար: Բացի այդ, կկառուցվեն ջրատար ցանց և կոյուղաջրերի համակարգ, մշակութային-ժամանցային կենտրոն և անգար: Էրեբունի օդակայան ավիատեխնիկան ծրագրված է հասցնել 2014 թվականի աշնանը: Բանակային ավիացիան կստանա Ми-24П, Ми-8МТ, Ми-8СМВ ուղղաթիռներ:

Նմանատիպ նյութեր