211652_close_icon
views-count2215 դիտում article-date 15:40 10-02-2014

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում փորձարկվում է նոր «Նավոդչիկ-2» անօդաչուն

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները սկսել են նոր «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքի փորձարկումները: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ Զինված ուժերի Հարավային օկրուգի մամլո ծառայությանը: Տեղեկությունների համաձայն փորձարկումներն իրականացվում են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում՝ ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին և եղանակային տարբեր պայմաններում: Հաղորդվում է, որ «Նավոդչիկ-2» ԱԹՍ-երը փորձարկվում են օդային հետախուզության և ռադիոէլեկտրոնային հաղորդակցությունը ճնշելու նպատակով: «Նավոդչիկ-2»-ն ունակ է իրականացնել ցանկացած մարտական գործողություն վիդեո և ինֆրակարմիր մոդուլների շնորհիվ, որոնց միջոցով կարելի է հայտնաբերել նույնիսկ ամենալավ թաքստոցներում գտնվող հակառակորդին: Նրա առավելագույն արագությունը 120կմ/ժ է և կարող է թռչել մինչև 3000 մետր բարձրության վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր