2731 դիտում
17:46 25-02-2014
Ոստիկանությունը փնտրում է Երևանում 10-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդին
Այսօր՝ փետրվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Պուշկին փողոցի 62 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Փարպեցի փողոցի բնակիչ, 10-ամյա Միքայել Արգազյան Երկայնաբազուկին և, թողնելով անօգնական, հեռացել դեպքի վայրից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է «Արեգնազան» կրթական համալիրի 3-րդ դասարանում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են ծապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
3024 դիտում
12:07 12-02-2014
Ոստիկանությունը փնտրում է Երևանում 2 կանանց վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին
4543 դիտում
22:20 21-10-2014
Ոստիկանությունը փնտրում է 2 քաղաքացու, այդ թվում՝ տնօրենին վրաերթի ենթարկած վարորդին