12091 դիտում
20:10 25-02-2014
ՃՈ տեսուչները վտանգելով իրենց կյանքը կանխել են 29-ամյա կնոջ ինքնասպանությունը
Այսօր` փետրվարի 25-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Սարգիս Առաքելյանն ու տեսուչ ոստիկանության կապիտան Էդգար Հովհաննիսյանը Արագածոտնի մարզում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները ժամը 11:00-ի սահմաններում, Աշտարակի կամրջի մոտ ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր հատվածը: Տեսուչները վտանգելով իրենց կյանքը և մոտենալով նրան, 30 րոպեից ավելի բանակցություններ են վարում նրա հետ, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Ի վերջո ոստիկաններին հաջողվում է նրան հետ բերել վտանգավոր գոտուց, որից հետո տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:
Պարզվում է, որ այդ աղջիկը 29-ամյա Սյուզաննա Ն-ն է, ով ծայրահեղ այդ քայլին դիմում էր, քանի որ ունի սոցիալական խնդիր, ամուսնալուծված է և ըստ իր հայտարարության չի կարողանում հոգալ հոգսերը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
44251 դիտում
20:08 13-03-2018
Երևանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ