211652_close_icon
views-count44254 դիտում article-date 20:08 13-03-2018

Երևանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, կարողացել են Երևանում կանխել 51-ամյա կնոջ ինքնասպանությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած կնոջը, իրենց կյանքը վտանգելով, դուրս բերում անվտանգ վայր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնոջը, ով Երևան քաղաքի բնակչուհի Ժաննա Հ.-ն է, տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը ծայրահեղ այդ քայլին դիմել է, քանի որ բողոք է ունեցել տնօրենից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, թե ինչ հաստատության տնօրենի մասին է խոսքը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր